ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի որոշել առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի որոշել առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը
13.07.2018 | 10:21


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ, կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել է. «Թե ինչպես ենք գնալու ընտրություներին՝ ասեմ, որ այդ մասով քննարկումները շարունակվում են, և մենք այս պահին վերջնական որոշում չունենք:

Հնարավոր է՝ առանձին գնանք, հնարավոր է՝ դաշինքով: Դա կախված է կուսակցությունների տեսլականից, քաղաքական իրավիճակից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու հնարավորությունից»:

Դիտվել է՝ 3288

Մեկնաբանություններ